Գլխավոր Լրահոս

Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն կազատազրկվի ավելի քան 5 տարով

Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն կազատազրկվի ավելի քան 5 տարով

Մասիսի նախկին համայնքապետ, համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանը կկրի 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում։ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին օրինական ուժ է տվել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռին։

Որոշումը կայացվել է Մասիսի ավագանու ընտրություններից 16 օր առաջ։ Դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում Համբարձումյանը գլխավորում է «Կառուցող» դաշինքի ցուցակը։ Ընտրություններում նրա մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է։

Նոյեմբերի 26-ին Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանն ասուլիսի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ կարող են փորձել Համբարձումյանին դուրս թողնել ընտրապայքարից։ Պաշտպանը գործի քննության արագությունը պայմանավորել էր առաջիկա ընտրություններով։


Դավիթ Համբարձումյանի դեմ քրեական գործը վերաբերում է 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում երթի մասնակիցների նկատմամբ բռնության դեպքին։

2025 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար և դատապարտել 6 տարի 3 ամիս ազատազրկման։

2026-ի հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր դատավճիռը և գործը վերադարձրել նոր քննության։ Համբարձումյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից։

Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ պատժի ժամկետում հաշվակցելով Համբարձումյանի՝ նախկինում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում