Գլխավոր Լրահոս

Ադրբեջանից Հայաստան մատակարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է. Բայրամով

Ադրբեջանից Հայաստան մատակարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է. Բայրամով

«Ադրբեջանից Հայաստան մատակարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»,- այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը։

Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը հանել է Հայաստան ուղղվող տարանցիկ բեռների սահմանափակումները և 2025-ի վերջից սկսել է մի շարք ապրանքներ արտահանել Հայաստան, այդ թվում՝ նավթամթերք։

Ադրբեջանական Report գործակալության տեղեկություններով՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն ու TRIPP նախագիծը։ Բացի այդ, հատուկ տեղ է հատկացվել Հայաստանի Սահմանադրության փոխության նախագծին։

Էստոնիայի արտգործնախարար Ցահքնան Ադրբեջանի մայրաքաղաքում է՝ մասնակցելու Բաքվում Էստոնիայի դեսպանատան բացմանը։ Նա այցի ընթացքում հյուրընկալվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ավելի վաղ Էստոնիան դեսպանատուն է բացել նաև Հայաստանում։ Էստոնիայի ու Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 9-ին Երևանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում