Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի

«Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես» սպորտային կենտրոնն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։

«Մուլտի ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանեց «Երևան ուելնես»։ Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։

Համալիրի շարժական գույքերը ներառում են մարզասարքեր, կենցաղային ու սպորտային տեխնիկա, ջեռուցման ու հովացման համակարգեր, կահույք և այլն։ Դրանք այժմ շահագործվում են առանց «Մուլտի ուելնես»-ի սեփականատերերի համաձայնության։

Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։

Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։

Նյութի ամբողջական տարբերակը՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում