Գլխավոր Լրահոս

Թուրքիայի ԱԺ նախագահը հայ-ադրբեջանական կարգավորումը համեմատել է ամերիկա-իրանական գործընթացի հետ

Թուրքիայի ԱԺ նախագահը հայ-ադրբեջանական կարգավորումը համեմատել է ամերիկա-իրանական գործընթացի հետ

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները, որոնք արդեն իսկ շոշափելի արդյունքներ են բերել, և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հունիսի 24-ին Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների Խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանի ժամանակ։

Իր ելույթում թուրքական խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկա-իրանական կարգավորման օրինակով Կովկասում նույնպես կհաստատվի կայուն ու վերջնական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 

«Հույս ունեմ, ամերիկա-իրանական կարգավորման պես, Կովկասում նույնպես կհաստատվի կայուն և վերջնական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այս հողերը հավերժ կմնան խաղաղության, կայունության ու բարգավաճման տարածաշրջան»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում