Գլխավոր Լրահոս

Հայաստանի հետ գործընթացներում դրական զարգացումներ են նկատվում․ Բայրամով

Հայաստանի հետ գործընթացներում դրական զարգացումներ են նկատվում․ Բայրամով

Հայաստանի հետ հարաբերություններում մի շարք դրական զարգացումների ենք ականատես լինում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Լիտվիայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ մամուլի ասուլիսին։

Բայրամովը լիտվացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու դրանց զարգացումները 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակահատվածում, հայտարարել է.

«Մի շարք դրական զարգացումներ են նկատվում։ Դրանց թվում են անցյալ տարվանից տարանցիկ բեռների փոխադրումների մեկնարկը, անցյալ տարվա դեկտեմբերից մեր երկրի կողմից Հայաստան մի շարք ապրանքների, այդ թվում՝ նավթամթերքի մատակարարումը, ներկայում այդ ապրանքատեսակների ավելացման ուղղությամբ երկու երկրների միջև ընթացող բանակցությունները, պաշտոնական պատվիրակությունների և պետական կառույցների միջև շփումների ակտիվացումը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ավելացումը և այլն։ [Այդ] տարրերը ծառայում են խաղաղության գործընթացի ամրապնդմանը»։

Բայրամովի խոսքերով Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև վերջին օրերին Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, TRIPP նախագծի փաստացի մեկնարկի և մի շարք այլ հարցեր։

Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարն անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը, «շատ բարձր էր» գնահատել Հայաստանի Անկախության հռչակագրի մասին դրույթի բացակայությունը։

«Ադրբեջանը բաց ձևով հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել միայն այն պայմանով, եթե Հայաստանի Սահմանադրությունից հանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ դրույթը։ Հրապարակված տեքստում այն չկա։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում», - նշել էր Բայրամովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում