Գլխավոր Լրահոս

Բայրամովն արձագանքել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Բայրամովն արձագանքել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

«Բաքուն շատ բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի մասին դրույթի բացակայությունը». այդ մասին նոյեմբերի 23-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի իր պաշտոնակից Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը։

«Մեզ համար միակ հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջի հանումն էր։ Ադրբեջանը բաց ձևով հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել միայն այն պայմանով, եթե Հայաստանի Սահմանադրությունից հանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ դրույթը։ Հրապարակված տեքստում այն չկա։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում», - նշել է Բայրամովը։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանը ուշադիր հետևելու է Հայաստանի Սահմանադրության շուրջ զարգացումներին, ինչպես նաև փոփոխություններից հետո հավելյալ խոչընդոտ չի տեսել խաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Այնուամենայնիվ, Բայրամովը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց. «Սա Հայաստանի ներքին գործն է, և մեր ուժերից վեր է որոշել, թե երբ դա տեղի կունենա։ Ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն անել այսօր հայտարարված Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ», - ասել է Բայրամովը։

Պաշտոնական Բաքուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ՝ պահանջելով հեռացնել հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված փաստաթղթի դրույթներից մեկը հղում է անում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։

2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը բաղկացած է նախաբանից ու 17 դրույթից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում