Գլխավոր Լրահոս

Նոր հեռախոսների IMEI կոդերի գրանցումը կդառնա վճարովի

Նոր հեռախոսների IMEI կոդերի գրանցումը կդառնա վճարովի

Կառավարությունը ներդնում է հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ: 

Նոր կարգավորմամբ սահմանվում է բջջային հեռախոսների պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, և ներդրվում է քաղաքացիների կողմից սեփական նոր հեռախոսի կոդն առցանց գրանցելու հնարավորություն։ Բջջային կապի ծառայությունների մատուցման համար հեռախոսի IMEI համապատասխանությունը դառնում է պարտադիր։ Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունն այսուհետ թույլատրվելու է միայն լիազոր մարմնին նախապես ծանուցելուց հետո։

Եթե ֆիզիկական անձն արտերկրից բջջային հեռախոս ներմուծի Հայաստան, որն արտադրված է տվյալ կամ նախորդ տարի, ապա պետք է IMEI կոդի համար պետական տուրք վճարի, եթե 2 տարուց ավելի հնության հեռախոս է՝ չի վճարի։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ։

«Բջջային կապի օպերատորն ավտոմատ կմերժի ծառայության մատուցումը, եթե IMEI կոդը գրանցված չլինի»,- ասել է նախարարը։ 

Նախարարի խոսքով՝ տվյալ տարում արտադրված յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ ներմուծված հեռախոսի  դեպքում ֆիզիկական անձը պետք է IMEI կոդի համար վճարի 100,000 դրամ տուրք, նախորդ տարում արտադրված հեռախոսի համար՝ 20,000 դրամ տուրք։

Բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց համար մինչև 2 տարեկան յուրաքանչյուր հեռախոսի IMEI կոդի գրանցման համար սահմանված է 3000 դրամ տուրք, և տարեկան 250,000 դրամ տուրք։

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2027-ի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում