Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ կներկայացնի կառավարությանը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը երկրի կառավարության առաջիկա նիստի հաստատմանը կներկայացնի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծ։
«Օսմանյան կայսրության վերջնափուլում հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է։ Դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում»,- X-ում նշել է Սաարը։
Ըստ արտաքին գործերի նախարարի՝ կառավարության հավանությանն արժանանալուց հետո բանաձևի նախագիծը կներկայացվի երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի քվեարկությանը։
Կազմակերպություն
Տեղադրություն
Անձ










