Գլխավոր Լրահոս

Երուսաղեմի պատրիարքությունը հիասթափություն է հայտնել Քնեսեթի օրակարգից ցեղասպանության բանաձևի հեռացման առնչությամբ

Երուսաղեմի պատրիարքությունը հիասթափություն է հայտնել Քնեսեթի օրակարգից ցեղասպանության բանաձևի հեռացման առնչությամբ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն իր խոր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևնն Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկության դրվելիք հարցերի ցանկից դուրս թողնելու առնչությամբ: Այս մասին ասված է պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ:

«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, որ մի օտար պետություն, ըստ երևույթին, ի վիճակի է նման ազդեցություն գործադրել Իսրայելի պետության ներքին հարցերի քննարկման վրա։ Այն իրողությունը, որ Ադրբեջանի Հանրապետության վարչակարգը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնյաների բռնի տեղահանության և հայաթափման համար, կարող է հետաձգել կամ նույնիսկ որոշել, թե ինչ հարց կարող է ներկայացվել Քնեսեթին՝ քննարկման։

Մեզ համար հատկապես տարակուսելի է, որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդել թե՛ իսրայելցի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն բարոյական հարցերի վրա, որոնք Քնեսեթը պատրաստ է քննարկել։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որոնք պետք է մնան Իսրայելի պետության ինքնիշխան պատասխանատվության ներքո։

Հայոց ցեղասպանությունը մի անժխտելի պատմական իրողություն է: Դրա ճշմարտությունն անկախ է քաղաքական հանգամանքներից և հաստատուն է մնում պատմական վավերագրություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վերահաստատել է Իսրայելին ուղղված կոչը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միանալ այն երեսուներկու պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:։

«Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել իր գործուն քաղաքականությանն ու նախաձեռնություններին, որոնք միտված են խեղաթյուրել պատմական փաստերը: Այս կոչն անում ենք այն համոզմամբ, որ երկու ազգերի միջև եղող որևէ տևական հաշտություն կարող է խաղաղության հիմք ունենալ միայն այն պարագայում, երբ այդ խաղաղությունը խարսխված լինի պատմական ճշմարտության վրա:

Որպես Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, որը Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ Երկրում ապաստան փնտրող անհամար վերապրողներ և որբեր հյուրընկալեց, հաստատում ենք մեր պատասխանատվությունը՝ պահպանելու տառապյալների հիշատակը և նրանց ժառանգությունն ավանդելու գալիք սերունդներին:

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավիտյան պիտի մնա Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու աղոթքներում, որովհետև Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ դարեր շարունակ ստանձնել է մեր ազգային հիշողության և ինքնության պահպանման սրբազան առաքելությունը, հատկապես այն ժամանակներում, երբ հայ ազգը զուրկ էր պետականությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:


Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը հունիսի վերջին միաձայն հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ։ Ճանաչման օրինագիծը օրենք դառնալու համար պետք է ընդունվեր Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից։

Ադրբեջանի ճնշմամբ Իսրայելի կառավարության Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի նախագիծը հետ էր կանչել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում