ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հունիսի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցերը, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ ոլորտներում համագործակցության ընթացքը։
Կողմերն անդրադարձել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման հարցերին՝ նշելով, որ դրանք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։
Հունիսի 26-ին Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։












