Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացմանը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը՝ այդ թվում երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, ինչպես նաև մաքսային ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ նախագծերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրա ընձեռած նոր հնարավորությունների շուրջ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում