Գլխավոր Լրահոս

Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները

Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները

Հուլիսի 14-ին Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպի», նաև «Մուլտի Տաբակի» աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։

Հուլիսի 13-ին ևս «Մուլտի Գրուպի» կազմում գտնվող մի շարք ընկերությունների, նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ նույն պահանջով։

Աշխատակիցները նշում են, որ երեկ դիմել են Քննչական կոմիտե, սակայն այնտեղ որևէ տեղեկություն չեն ստացել, թե երբ կարող են վերաբացվել ընկերությունները կամ ինչ ընթացք ունի գործը։

«Գոնե ասեն՝ աշխատելու ենք, թե չենք աշխատելու։ Եթե մեկ ամիս հետո է բացվելու, իմանանք, եթե փակվում է, դա էլ իմանանք, որ մեր հետագա քայլերը ծրագրենք»,- ասում են աշխատակիցները։

Արդեն իններորդ օրն է, ինչ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ փակ են։ Ծառուկյանին ձերբակալելու օրը քննչական գործողություններ են իրականացվել նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ Կապարանակնքվել են Ծառուկյանին պատկանող մի շարք կառույցներ։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում