Գլխավոր Լրահոս

Որքա՞ն ձայն է պետք նոր Սահմանադրություն ընդունելու համար

Որքա՞ն ձայն է պետք նոր Սահմանադրություն ընդունելու համար

Գևորգ Թոսունյան

Հայաստանի նոր Սահմանադրությունը հանրաքվեով կընդունվի միայն այն դեպքում, եթե դրան կողմ քվեարկի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ քառորդը։ Դա առնվազն 622,258 ձայն է։ Սակայն, կախված մասնակցությունից, անհրաժեշտ կողմ ձայների թիվը կարող է ավելի մեծ լինել։

Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակված տվյալների համաձայն՝ ընտրելու իրավունք ունի 2,489.031 քաղաքացի։ Այս թվի մեկ քառորդը 622,258 ձայն է։

Երկու պայմանն էլ պետք է կատարվեն միաժամանակ։ Այսինքն՝ 622,258-ը սահմանադրական նվազագույն շեմն է, բայց ոչ միշտ է բավարար։

Եթե հանրաքվեին մասնակցի ընտրողների մոտ կեսը կամ ավելի քիչ՝ մինչև 1,244.515 մարդ, որոշիչ կլինի մեկ քառորդի պայմանը։ Ավելի բարձր մասնակցության դեպքում նախագիծը պետք է ստանա քվեարկածների կեսից ավելին, իսկ այդ թիվը կգերազանցի 622,258-ը։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՔՊ-ն փոփոխեց Ընտրական օրենսգիրքը և Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը։ Նոր կարգավորմամբ սահմանվեց, որ քաղաքացին ընտրություններին մասնակցելու իրավունք կունենա, եթե նախորդ 730 օրվա ընթացքում առնվազն 366 օրը գտնված լինի Հայաստանում։

Ընդ որում, ընտրություններից առաջ ստուգվելու է՝ արդյոք անձը քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ բավարարել է երկրում գտնվելու այս պահանջը։ Հետևաբար, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների վերոնշյալ թիվը կարող է փոփոխվել՝ կախված այդ հաշվարկի արդյունքներից։

Նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։ Եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային ժողովում ապահովի անհրաժեշտ թվով մանդատներ, և հանրաքվե նշանակվի, նախագիծը կընդունվի գործող Սահմանադրությամբ սահմանված կարգով։

2026-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն ստացել է 726,819 ձայն։ Սակայն հանրաքվեին մասնակցությունը կարող է տարբերվել խորհրդարանական ընտրություններից։

Կարդացեք նաև՝ Մանդատների նոր դասավորությունը խորհրդարանում և Սահմանադրության փոփոխության հեռանկարը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում