Գլխավոր Լրահոս

TRIPP-ի հարցում «Հայաստան»-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև մոտեցումների տարբերություն կա․ Սաղաթելյան

TRIPP-ի հարցում «Հայաստան»-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև մոտեցումների տարբերություն կա․ Սաղաթելյան

Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող նախագծի (TRIPP) շուրջ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը սկզբունքային տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ի տարբերություն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի, ով հայտարարել է, որ TRIPP-ը միջանցք չէ, այլ ճանապարհ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ դա սովորական ճանապարհ չէ, այլ միջանցք, որը պարունակում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման ռիսկեր։

«Դա Հայաստանի տարածքով միջանցք է։ Այդ ճանապարհի, կամ միջանցքի օգուտը մենք չենք տեսնում և ունենք մի շարք մտահոգություններ»,- ասել է Սաղաթելյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ իրենց ուժի դիտարկմամբ՝ TRIPP-ը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու։

Անդրադառնալով երկու խմբակցությունների միջև առկա մոտեցումների տարբերությանը՝ Սաղաթելյանն օգոստոսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է․ «Այո, այդ հարցում երկու խմբակցությունների միջև մոտեցումների տարբերություն կա, դա դրսևորվել է նաև նախընտրական պլատֆորմում և դա կարծում եմ նորմալ է, այնպես չէ, որ մենք ցանկացած հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունենք, իրենք պետք է նույնը ունենան կամ հակառակը»:

Պատգամավորն ընդգծել է, որ ծրագրի բովանդակության և մանրամասների հարցում առկա են բազմաթիվ չպատասխանված հարցեր։ Նրա խոսքով՝ իշխանությունը մինչև հիմա հստակ պատասխաններ չի տվել, թե ինչպես է իրականացվելու ճանապարհի կառավարումը, արդյոք հայ սահմանապահներն առնչվելու են ադրբեջանցիների հետ, և հաշվի առնելով, որ այն ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոմսերի մեծ մասը գտնվում է Ամերիկայի ձեռքում։

«Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ դա (խմբ․ նկատի ունի TRIPP-ը) վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է Սաղաթելյանը։

Հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում