Գլխավոր Լրահոս

Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով

Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ  կաշխատեն վեցօրյա ռեժիմով

Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով, ինչի հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող երեխաներին, քանի որ նրանց աշնանային արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել երկու շաբաթով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։ Միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է 2026-ի հոկտեմբերի 19-30-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում