Գլխավոր Լրահոս

Baku Initiative Group-ը Բելգիային կոչ է անում գաղութատիրական քաղաքականության համար փոխհատուցում վճարել

Baku Initiative Group-ը Բելգիային կոչ է անում գաղութատիրական քաղաքականության համար փոխհատուցում վճարել

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի իշխանությունների հետ կապվող հակագաղութատիրական Baku Initiative Group հասարակական կազմակերպությունը Բելգիային կոչ է արել փոխհատուցում վճարել գաղութատիրական ժամանակաշրջանում կատարված հանցագործությունների և այլ անարդարությունների համար։ ՀԿ-ի տնօրեն Աբբաս Աբբասովը օգոստոսի 21-ին Բելգիայի գաղութատիրությանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ «փոխհատուցումները չպետք է սահմանափակվեն միայն այդ ժամանակաշրջանում կրած տառապանքների դիմաց ֆինանսական հատուցմամբ»։

Նախկինում Baku Initiative Group-ը զբաղվել է գաղութատիրության բացասական հետևանքների ներկայացմամբ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ՝ գրեթե բացառապես կենտրոնանալով Հայաստանի դաշնակից երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի, Նիդեռլանդների և Հնդկաստանի վրա։ Խմբի գործունեությունը մինչ այժմ չի անդրադարձել Հարավային Կովկասին ավելի մոտ գտնվող երկրների՝ մասնավորապես Թուրքիայի և Ռուսաստանի գաղութատիրական ու նեոգաղութատիրական ժառանգությանը։

Բաքվում անցկացված «Բելգիական գաղութատիրության անարդարությունները և փոխհատուցման համար 101 տարվա պայքարը» խորագրով համաժողովին մասնակցել են Բելգիայի նախկին գաղութների՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Բուրունդիի և Ռուանդայի պաշտոնյաներ, ինչպես նաև Մարոկկոյի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչներ։

19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ Աֆրիկայում Բելգիայի դաժան գաղութատիրական իշխանությունը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, հատկապես այն տարածքում, որն այն ժամանակ հայտնի էր որպես Կոնգոյի Ազատ Պետություն։

Թեև Բելգիայի գաղութատիրական քաղաքականության դաժան բնույթը կասկած չի հարուցում, տարածված կարծիք կա, որ այսօր Ադրբեջանի՝ Բելգիայի հասցեին հնչեցրած քննադատությունն ավելի շատ պայմանավորված է Հայաստանին Բելգիայի աջակցությունից դժգոհությամբ, քան պատմական հանցագործությունների համար արդարություն պահանջելու իրական ձգտմամբ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը զգալի քաղաքական ռեսուրսներ է ծախսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ լոբբինգի վրա՝ պնդելով, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել։

2026-ի սկզբին Բելգիայի խորհրդարանն ընդունել էր մի քանի կետից բաղկացած բանաձև, որով Ադրբեջանին կոչ էր անում հեռանալ «Հայաստանի սահմանամերձ օկուպացված տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում է 200 քառակուսի կիլոմետրը», ինչպես նաև որպես «բարի կամքի դրսևորում» ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար թափանցիկ և արդար դատավարությունների հասանելիություն։

Ադրբեջանը դատապարտել էր բանաձևը և ի պատասխան կանչել Բելգիայի դեսպանին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում