Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանն ու ավագ որդին ձերբակալվել են․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ռոբերտ Քոչարյանն ու ավագ որդին ձերբակալվել են․ Հակակոռուպցիոն կոմիտե

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են, տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, իրավապահները տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ խուզարկություն է սկսվել նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։

Այս կառույցները, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Քոչարյան ընտանիքին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում