Գլխավոր Լրահոս

Լիբանանը հայտնում է իսրայելական հարվածներից 4 զոհի և 20 վիրավորի մասին

Լիբանանը հայտնում է իսրայելական հարվածներից 4 զոհի և 20 վիրավորի մասին

Իսրայելական օդային հարվածների հետևանքով սեպտեմբերի 6-ին Լիբանանի հարավում առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Նաբատիե ալ-Ֆաուքայում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Արաբ Սալիմում զոհվել է երկու կին, վեց մարդ վիրավորվել է։ Նաբատիեի Ալ-Ռահիբաթ թաղամասում վիրավորվել է ութ, իսկ Քֆար Ռեմանում՝ չորս մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցրել է այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» երկու անօդաչու թռչող սարք է արձակել Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ուղղությամբ։ Իսրայելական կողմը դա որակել է որպես հրադադարի պայմանավորվածությունների խախտում։

Հունիսին Իսրայելն ու «Հեզբոլլահը» ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի համաձայնության են հասել, սակայն դրանից հետո ևս կողմերի միջև բախումներն ու հարվածները շարունակվել են։

Ավելի քան 4000 մարդ է զոհվել մարտի 2-ին Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, որոնք սկսվել են Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ընդամենը մի քանի օր անց։

Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում իր գործողությունները նպատակ ունեն զինաթափելու և կազմաքանդելու խմբավորումը, որի դեմ Իսրայելը պայքարում էր նաև 2023 և 2024 թվականներին՝ Գազայի ցեղասպանությանը զուգահեռ։

Իրադարձություն

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում