Գլխավոր Լրահոս

Խաղային ոլորտի կազմակերպիչները նոր կարգով ամսական հաշվետվություններ կներկայացնեն պետությանը

Խաղային ոլորտի կազմակերպիչները նոր կարգով ամսական հաշվետվություններ կներկայացնեն պետությանը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է նոր կարգավորումներ սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվությունների ներկայացման համար։ Համապատասխան որոշումն ընդուվեց գործադիրի սեպտեմբերի 11-ի նիստին ու օրենսդրական փաթեթն ուղարկվեց Ազգային ժողովի հաստատմանը։

Նախագիծը մշակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Այն նախատեսում է հաստատել խաղային ոլորտի երեք ուղղությունների համար հաշվետվությունների ներկայացման առանձին կարգեր և ձևաթղթեր։

Մասնավորապես, սահմանվելու են շահումով խաղերի կազմակերպիչների և բուքմեյքերային գործունեության կողմից ամսական հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևը։

ՊԵԿ-ը հիմնավորման մեջ նշում է, որ նոր կարգավորումները պետք է հնարավորություն տան վերահսկող մարմնին խաղային ոլորտի նկատմամբ իրականացնել շարունակական և ռիսկահենք վերահսկողություն։

Նախատեսվում է նաև կազմակերպիչներից ստանալ իրենց գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն։ Ըստ նախագծի՝ այս ամենը պետք է բարձրացնի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը և ձևավորի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տեղեկատվական բազա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում