Գլխավոր Լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ է շնորհվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ է շնորհվել

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Ըստ գերմանական Hessenschau պարբերականի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվում է 2018-ից ի վեր ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու, Եվրոպական միության հետ մերձեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վարած քաղաքականության համար:

Գերմանական կողմն արձանագրում է, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանն աստիճանաբար կողմնորոշվում է դեպի Եվրոպա, իսկ 2025-ին օրենսդրորեն ամրագրվել է ԵՄ-ին անդամակցելու նպատակը: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո, 2025-ի օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը:

Մրցանակի հոգաբարձուների խորհրդի անդամ Աստրիդ Վալմանի խոսքով՝ այս պարգևատրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը գնահատելու քայլ է: Խորհրդի նախագահ Կարլ Շտարցախերը նշել է, որ Փաշինյանը ռազմական էսկալացիայի փոխարեն ընտրել է դիվանագիտության ու քաղաքական բանակցությունների ճանապարհը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում