Գլխավոր Լրահոս

«Ջերմուկ Գրուպը» կազատվի 270 մլն դրամից ավելի մաքսատուրքից

«Ջերմուկ Գրուպը» կազատվի 270 մլն դրամից ավելի մաքսատուրքից

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստին չզեկուցվող հարցերի շարքում ավելի քան 270 մլն դրամի մաքսատուրքից ազատվելու արտոնություն տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին։

Ըստ գործադիրի՝ որոշումն անհրաժեշտ է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ընկերությանը ապրանքները ներմուծելու է լիզինգատու կազմակերպության միջոցով։

Ըստ գործադիրի՝ նախատեսվում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։

«Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4,3 մլրդ դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Կառավարությունը նման որոշումներ հաճախ է կայացնում։ Այսօր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց նաև «Պրոմաս» ՍՊԸ-ին։

Ավելի վաղ՝ հունվարին գործադիրը որոշել էր «Ջերմուկ Գրուպին» տալ 18 մլն դրամի մաքսային արտոնություն։

«Ջերմուկ գրուպ» ընկերության իրական շահառուն և 100 տոկոս բաժնետերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում