Գլխավոր Լրահոս

Արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես կենսամշակութային բազմազանության սպառնալիք․ ուղերձ COP17-ի մասնակիցներին

Արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես կենսամշակութային բազմազանության սպառնալիք․ ուղերձ COP17-ի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կոչ է արել COP17 համաժողովի մասնակիցներին ուշադրություն դարձնել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքներին։

Այս մասին Բաղունցը նշել է համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ տեղահանությունը հանգեցրել է ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև խզել է համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերը։

Բաղունցը նշել է, որ ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերն ու մշակութային սովորույթները կազմում են եզակի կենսամշակութային համակարգ, որի կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։

Նա COP17-ի մասնակիցներին կոչ է արել ապահովել տեղահանված համայնքների մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։

Բաղունցը նաև հորդորել է միջազգային համապատասխան մեխանիզմների շրջանակում շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

«Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»,- ասվում է ուղերձում։

Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվելու է հոկտեմբերի 19-30-ը Երևանում՝ «Գործողություններ հանուն բնության» խորագրով։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման, բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման և կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում