Դատարանը հերքել էր Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Փողերի լվացման դրվագը համակարգային խնդիր ունի այն մասով, որ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից, պետական իրավունքի տեսանկյունից, փողերի լվացումը առանց նախնական հանցանքի չի կարող դրսևորվել։
Միջնորդությունը քննարկվում է խոչընդոտի համատեքստում, ինչը չի կարող պատշաճ հիմնավորում լինել, որովհետև վերաբերելի իրադարձությունները եղել են 2001-ին, 2006-ի, 2009-ին։ Մեղսագրված արարքներից բխում են հիմնական փաստաթղթեր, գործարքներն են վեճի առարկա դառնում, կարծում եմ՝ օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին իրատեսական չէ»,- նշել է Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտարարվեց, որ Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունն ավարտվել է: Մեղադրողները պնդել են, որ Հայաստանի երկրորդ նախագահի ավագ որդին ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, և առաջարկել են կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։
Հոկտեմբերի 23-ին դատարանը կհրապարակի որոշումը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև Սեդրակ Քոչարյանը։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:
Քոչարյանները մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:
Տե՛ս նաև՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի երկարաձգման հարցո












