Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի երկարաձգման հարցով դատական նիստերը հետաձգվել են

Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի երկարաձգման հարցով դատական նիստերը հետաձգվել են

Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել օգոստոսի 26-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ օգոստոսի 27-ին։

Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Սեդրակ Քոչարյանի կալանավորման նպատակը Ռոբերտ Քոչարյանի և նրա հետագա քաղաքական գործունեության վրա ճնշում գործադրելն է։ Խոսելով ընդդիմության գործունեության վրա Ռոբերտ Քոչարյանի կալանքի ազդեցության մասին՝ Գրիգորյանն ասել է.

«Ռոբերտ Քոչարյանը հիմնական քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և դա ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում է ամբողջ քաղաքական դաշտի վրա, մեր դեպքում՝ մասնավորապես, որովհետև հիմնական քաղաքական որոշումները մենք մշտապես միասին ենք կայացրել, իսկ հիմա խոչընդոտվում է մեր ուղղակի շփումը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում