Դատարանը երկու ամսով երկարաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը հոկտեմբերի 23-ին բավարարեց դատախազի ներկայացրած միջնորդությունը։
Ըստ միջնորդության՝ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։
Այսօր ավելի վաղ երկու ամսով երկարացվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդուէ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել օգոստոսի 26-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ օգոստոսի 27-ին։












