Գլխավոր Լրահոս

Վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանին այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս կալանավորված է եղել։ Այլ դրվագներով քրեական գործը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Ասլանյանի խոսքով՝ դատարանի այս որոշումն անսպասելի էր, իսկ հինգ տարի տևած գործընթացի հանգուցալուծումից իր զգացողություններն իրարամերժ են։

«Այն հոդվածով, որով ինձ երկու տարի յոթ ամիս պահել էին կալանքի տակ, դատարանն ինձ անմեղ ճանաչեց և արդարացրեց, իսկ հողի հետ կապված մյուս դրվագներով կիրառեց վաղեմության ժամկետը և գործը կարճեց։ Հինգ տարի տևած դատական այս քաշքշուկը որոշ չափով ունեցավ իր արդարացի հանգուցալուծումը։ Դատարանը կարողացավ վեր կանգնել և արդարադատությունը կիրառել առնվազն այս մասով՝ իմ նկատմամբ կայացնելով արդարացման որոշում»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է նա։

Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերի 15-ից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա խափանման միջոցը փոխվեց 2024-ի հուլիսին։

Նրա կալանավորումը հաջորդել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, որտեղ ընդդիմադիր գործիչը հաղթել էր իշխող ուժին։ 2021-ի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր առավելագույնը՝ 12,814 ձայն՝ ապահովելով Վանաձորի ավագանու մանդատների 45 տոկոսը։ Նա ընտրվեց քաղաքապետ ու դրանից հետո ձերբակալվեց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում