Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 8-9-ին Հայաստանում սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 8-9-ին Հայաստանում սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 8-ին Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն և թաց ձյուն։ Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում, իսկ ցերեկը՝ միայն Սյունիքում։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ երեկոյան և նոյեմբերի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտիներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը և 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում