Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն ընդունեց TRIPP նախագծի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն ընդունեց TRIPP նախագծի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում ընդունել է TRIPP նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Յոթ օրինագծից բաղկացած փաթեթով փոփոխություններ են կատարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» և մի շարք այլ օրենքներում։ Դրանց նպատակն է իրավական հիմքեր ստեղծել միջազգային պայմանագրերի շրջանակում ընկերությունների հիմնադրման և գործունեության համար։

Փաթեթին կողմ է քվեարկել 64 պատգամավոր։

Նոր կարգավորումները վերաբերում են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրականացման նպատակով ստեղծվող այն ընկերություններին, որոնցում Հայաստանի Հանրապետությունն ունի առնվազն 25 տոկոս մասնակցություն։

Այս ընկերությունների կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով հնարավոր կլինի սահմանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքից տարբերվող կարգավորումներ։ Դրանք կարող են վերաբերել խոշոր գործարքներին, շահերի բախման հետ կապված գործարքներին, բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացմանը, ընկերության խորհրդի ձևավորմանը, բաժնետոմսերի օտարմանը և այլ հարցերի։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրական կարգավորումները միշտ չէ, որ հնարավորություն են տալիս միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար սահմանել դրանց գործունեության առանձնահատկություններին համապատասխան պայմաններ։

Կառավարության գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները կնպաստեն TRIPP նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական պայմանների ձևավորմանը։

Նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել փաթեթի քննարկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում