Գլխավոր Լրահոս

ԱՄՆ վերանայել է Իրանի դեմ նավթային էմբարգոն

ԱՄՆ վերանայել է Իրանի դեմ նավթային էմբարգոն

Վաշինգտոնը վերանայել է Իրանից նավթի գնման էմբարգոն: ԱՄՆ իշխանությունները ցուցակից հանել են Ճապոնիան և Եվրամիության անդամ տասը երկրներ, հաղորդում է AP-ն:

Դրանք հիմնականում իրանական նավթի խոշոր ներկրողներ են, այդ թվում՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ֆրանսիան և Չեխիան: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԵՄ երկրները չեն խախտել էմբարգոն և Ճապոնիան զգալիորեն կրճատել է Իրանից նաթվի գնումը: Ներկայում Իրանից նավթի գնումը, ըստ Քերրի, չի հանգեցնի ԱՄՆ ֆինանսական համակարգից ներկրող երկների մեկուսացմանը: Պետքարտուղարը նշել է նաև, որ էմբարգոյին մասնակցող բոլոր 20 երկրները շարունակում են զգալիորեն կրճատել իրանական նավթի գնման ծավալները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել Իրանի ներկայիս վարչակազմի նկատմամբ ճնշումների գործադրումը: Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի դեմ դեռ 1995-ից սահմանված պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին հրամանագիր էր ստորագրել:

Լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել նաև ընթացիկ տարվա փետրվարին: «ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամը, որն առաջացել է Իրանի կառավարության քաղաքականության հետևանքով, չի ավարտվել, և այն հակասում է տարածաշրջանում ԱՄՆ շահերին՝ սպառանալիք ստեղծելով ԱՄՆ անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար», -ասված է հրամանագրում: ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած սկզբնական պատժամիջոցները սահմանվել են Իսլամական Հանրապետություն զենքի մատակարարումներին: Պատժամիջոցները պարբերաբար վերանայվում են: Մասնավորապես՝ 2012թ. հուլիսին դրանց միացել է նաև ԵՄ-ն:

Ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ, որոնց համաձայն Իրանը զրկվում է վճարումների դիմաց բանկերից միջոցների ստացումից, ինչը, իր հերթին, բարդացնում է նավթի վաճառքները: 2012-ի հոկտեմբերին սահմանված լրացուցիչ պատժամիջոցները Իրանից նավթի մինչև 1 մլն բարել նավթ/օր-ի կրճատման պատճառ են դարձել, ինչը բյուջետային մուտքերը  կրճատել է 40-60%-ով: Սա հանգեցրել է իրանական ռիալի արժեզրկմանը, և փոխարեժքը կազմել  է 40 հազ. ռիալ/$1՝ 2010-ի 11 հազ. ռիալ/$1-ի համեմատ: ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կելպերը հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցներն ուղղված են Իրանի նավթային արդյունբերության և Կենտրոնական բանկի գործունեության դեմ, և զգալիորեն վնասել են երկրի տնտեսությունը, որի հետևանքով  վերջին 14 տարում առաջին անգամ առևտրային դեֆիցիտ է արձանագրվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում