Գլխավոր Լրահոս

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը. Բակո Սահակյան

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. հաղորդում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից: «Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ ևս իր ձայնն է բարձրացնում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում` հանուն պատմական արդարության հաղթանակի և հանուն հետագա ցեղասպանությունների բացառման: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է` ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը: Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ, ովքեր սատար են եղել մեզ թե այն օրհասական պահին` օթևան տալով մազապուրծ հայերին, թե այսօր` կանգնելով մեր կողքին և մեզ հետ միասին պաշտպանելով մեր պահանջատիրությունը: Մենք հիշում ենք բոլորին և երախտապարտ ենք խորապես: Օր օրի զորացնելով հայոց անկախ պետականությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը` մենք հաստատուն ու աներեր քայլերով գնում ենք դեպի ապահով ու անվտանգ ապագա՝ սերունդների համար կերտելով ուժեղ ու զարգացած հայրենիք: Սա է մեր պատասխանը բոլոր արհավիրքներին, սա է բոլոր զոհերի հիշատակը վառ պահելու միակ ուղին»,- նշել է նախագահը:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում