Գլխավոր Լրահոս

Պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը դանդաղեցրել է Ցեղասպանության ճանաչումը. Ա. Մանուկյան

Պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը դանդաղեցրել է Ցեղասպանության ճանաչումը. Ա. Մանուկյան
Լուսանկարը` ՍիվիլՆեթի Հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում Հայաստանի իշխանությունների կողմից պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մտքին համաձայնելը դանդաղեցրել է Ցեղասպանության ճանաչան գործընթացը: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Այդ պահից սկած միջազգային հանրությունը սկսեց ոչ պինդ, ամուր ձևով այս հարցին հետամուտ լինել: Դա ամենամեծ հարվածն էր, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացում եղավ: Երկրորդ ամենամեծ հարվածն այն էր, որ շարունակաբար Հայաստանը չի կարողանում ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Հենց սա է պատճառը, որ Հայաստանը չի կարողանում միջազգային հանրության առջև պատմական լուրջ հարցեր դնել»,- ասաց Մանուկյանը: Նրա գնահատմամբ` այսօր Ծիծեռնակաբերդ երկու ագամ ավելի քիչ մարդ է եկել, քան նախկինում, քանի որ ժողովուրդը լքում է Հայաստանը: «Նրա համար չեն եկել, որ չեն ուզում, այլ պարզապես ֆիզկապես ներկա չեն Հայաստանում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդ չի այցելել վատառողջ լինելու պատճառով: Սակայն Տեր-Պետրոսյանի փոխարեն Ծիծեռնակաբերդում էին նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը և զավակները: Հարցին, թե ինչու ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները միասին չեն այցելում Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր, Մանուկայնն ասաց, որ դա սովորույթի հարց է: «Միշտ էլ այդպես է եղել, դրա տակ անկազմակերպություն մի´ տեսեք, զուտ սովորության, ավանդույթի ուժով է»,- հավելեց նա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում