Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը կազմակերպության Մշտական խորհրդում

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը կազմակերպության Մշտական խորհրդում

Մայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները և իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: 

Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները և դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են և չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով: 

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների հետքաշումը և զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում