Գլխավոր Լրահոս

Nabucco-ն կարող է մնալ առանց ադրբեջանական գազի

Nabucco-ն կարող է մնալ առանց ադրբեջանական գազի

Nabucco West գազատարը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազ չի ստանա: Այսպիիս որոշում է ընդունել հանքավայրի կոնսորցիումը, ասվում է Nabucco West-ի շինարարությունն իրականացնող ավստրիական OMV ընկերության մամլո հաղորդագրությունում:

Մի շարք զանգաածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծրագրվում է ադրբեջանական հանքավայրի գազն ուղղորդել Հունաստանն ու Իտալիան իրար կապող Անդրադրիատիկ գազամուղ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայցուցիչը հայտարարել է, որ «Շահ Դենիզի» կոնսորիցումը ադրբեջանական գազի՝ Եվրոպա տարանցման երթուղու ընտրության մասին որոշումը կհրապարկի մի քանի օր հետո: Ադրբեջնական Turan գործակալությանը նա տեղեկացրել է, որ մինչ այս պահը կոնսորցիումը դեռ վերջնական որևէ որոշում չունի, հետևապես՝ ցանկացած որևէ այլ ընկերության հայտարարություն՝ անգամ պաշտոնական, իրավական որևէ հիմք չունի:

«Շահ Դենիզի» պաշարաները 1,2 տրլն խմ են: Հանքավայրի շահագործման օպերատորը British Petroleum-ն է՝ կոնսորցիումում 25,5% մասնաբաժնով: Կոնսորցիումի կազմում են նաև նորվեգական Statoil-ը (25,5%), ադրբեջանական SOCAR-ը (10%), ռուսական «Լուկօյլը» (10%), իրանական NICO-ն (10%), ավստրալական Total-ը (10%) և թուրքական TPAO-ն (9%): Շահագործաան երկ8որդ փուլի արժեքը գնահատվում է $22 մլրդ: Արդյունահանումը կկազմի 16 մլրդ խմ/տարի, և նախատեսվում է այն սկսել 2017թ.:
520 կմ-անոց Անդրադրիատիկ գազամուղը բնական գազը է տարանցելու կասպիական և մերձավորարևելյան տարածաշրջաններից դեպի Արևմտյան Եվրոպա: Նախագծի շահագործողները շվեյցարական EGL-ը, նորվեգական Statoil-ը և գերմանական E.ON Ruhrgas-ն են: Գազամուղի նախագծային թողունակութունը 10 մլրդ խմ/տարի է՝ մինչև 20 մլրդ խմ/տարի հնարավորությամբ: 
Nabucco West-ի երկարությունը երեք անգամ զիջում է «մայր» տարբերակին՝ կազմելով 1300 կմ: Այն ձգվելու է  Թուրքիայից և Բուլղարիայից մինչև Ավստրիայի Բաումգարտեն քաղաք: Տարբեր գնահատականների համաձայն Nabucco West-ը անցնելու է  Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում