Գլխավոր Լրահոս

Որպեսզի ռուսական զենքը չկրակի

Այժմ հայկական զույգ պետություններում պետք է մտածել այդ զենքի թողնելիք ազդեցության չեզոքացման մասին: Ցավոք, մեր հանրությունում նմանատիպ քննարկումներ շատ քիչ են լինում: Փոխարենը լուրջ քննադատություն հնչեց Ռուսաստանի հասցեին, ինչն արդարացված էր և հասկանալի:

Այնպիսի զինատեսակներ, ինչպիսին, օրինակ, «Սմերչ» կայաններն են, նախատեսված են մինչև 90 կմ խորությամբ մարդկային ուժի ոչնչացմանը, հետևաբար ուղղված են մեր քաղաքացիական բնակչությանը:

Նման զինատեսակի հայտնվելն Ադրբեջանի զինանոցում մեծապես պետք է մտահոգի բոլորիս: Սրա ազդեցությունը չեզոքացնելու մի քանի տարբերակ կա: Առաջինը քաղաքացիական պաշտպանության ամուր ենթակառուցվածքների ստեղծումն է:

Արցախում ապաստարանների խիստ անհրաժեշտություն կա, ինչը փաստումեն նաև Ստեփանակերտ ժամանող տարբեր փորձագետներ: Երկրորդ տարբերակը Ադրբեջանի տարածքում այդ կայանների ոչնչացումն է:

Չնայած հայկական բանակում դիվերսիոն լավ ստորաբաժանումների առկայությանը՝այս խնդիրը բավական բարդ լուծելի է:

Այս երկու տարբերակների մասին հարկավոր է մտածել ու գործածել միաժամանակ, քանզի խոսքը հազարավոր կյանքերի մասին է:

Ուղիղ մեկ տարի առաջ ԼՂՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանը մի շարք տարբերակներ առաջարկեց հայ զինվորիև բնակչության խոցելիությունը նվազեցնելու վերաբերյալ:

Նա խոսեց նաև հնարավոր պատերազմի դեպքում մեր հնարավոր գործողությունների մասին: Պետք է նկատել, որ Արցախի հետ սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերում բնակվում է մեկ միլիոնից ավելի մարդ, որոնք գտնվում են մեր տարբեր զինատեսակների խոցման ներքո: Ադրբեջանի կողմից պատերազմ չսկսելու հիմնական պատճառներից մեկը հենցսաէ. այս մեկ միլիոնը լավագույն դեպքում կարող են դառնալ փախստական՝սրելով վիճակը Բաքվում:

Ստեղծելովպաշտպանությանհուսալիենթակառուցվածքներ, նոր մեթոդներ մտածելով թշնամու ունեցած զենքը ոչնչացնելու համար՝մենք բարձրացնում ենք մեր անկախության աստիճանը: Ռուսական պաշտոնյաների ակնարկները, թե Հայաստանը մտահոգվելու կարիք չունի, քանզի կա ռուսական ռազմակայանը, ոչ այլ ինչ էր, քան ռուսական մտադրությունների բացահայտում. զենք վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանն ավելի կախյալ է դարձնում Հայաստանին անվտանգության հարցում:

Կարևոր է նաև ստեղծել հատուկ նշանակության հետախուզական/դիվերսիոն նոր զորքեր, որոնք կունենան բոլորովին այլ առաջադրանք և զերծ կլինեն ռուսների հետ որևէ համագործակցությունից: Սա կարող է լինել բոլորովին նոր կառույց՝առանց Գլխավոր շտաբի ենթակայության:

Իվերջո, Հայաստանը պետք է լրջորեն ֆինանսավորի Ադրբեջանի հյուսիսիև հարավի էթնիկ խմբերին՝հաշվի չառնելով Ռուսաստանի անբարյացակամությունն այս հարցին: Առաջիկա պատերազմի ժամանակ մեր հուսալի դաշնակիցները հենց այս ժողովուրդներն են:

Վերոնկարագրյալն ընդամենը փորձ էր հանրային դիսկուրս առաջացնե լայս ուղղությամբ: Ինչքան ակտիվ լինի դիսկուրսը, այնքան ավելի հետաքրքիր տարբերակներ կունենանք մեր ձեռքի տակ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում