Գլխավոր Լրահոս

Իրանն ու Իրաքը $3,7 մլրդ-անոց գազային պայմանագիր են ստորագրել

Իրանն ու Իրաքը $3,7 մլրդ-անոց գազային պայմանագիր են ստորագրել

Իրանը և Իրաքը Բաղդադ իրանական գազի մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է իրանական Fars  գործակալությունը՝ վկայակոչելով  Իրանի պետական գազային ընկերության նախագահ  (NIGC) Ջավադ Օջիին:

Նրա խոսքով՝ ավելի քան երկու տարի տևած բանակցությունների արդյունքում օրական կմատակարարվի 25 մլն խմ գազ:

Օջին՝ մյուս կողմից՝ չի հստակեցրել պայմանագրի արժեքը՝ նշելով, որ իրաքցի գործըկերներիս համար գազի գինը կհաշվարկվի նույն բանաձևով, ինչպես Իրան և Թուրքիա արտահանումների պարագայում է: Իրաք արտահանման համար մոտ ապագայում իրանական կողմը կավարտի Իրանի արևմուտքում գտնվող գազամուղի շինարարությունը:

Ֆրանսիական AFP գործակալության հաղորդմամբ՝ գործարքի արժեքը $3,7 մլրդ է:

Ընթացիկ տարվա հունվարին Իրանի նավթի նախարար Ալիռեզա Նիկզադը Ռախբարը հայտարարել է, որ Իրաք գազի մատակարարումը կարող սկսվել 2014թ. ամռանը: Օջին, իր հերթին, նշել է, որ Թուրքիայի և Իրաքի հետ պայմանագրերի շնորհիվ  NIGC գազի մատակարարումներից ստացվող հասույթը  ներկայիս $3,5 մլրդ-ից կարող է աճել մինչև $10 մլրդ:

Իրանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ըստ գազի պաշարների ցուցանիշի: Իսլամական Հանրապետությունւմ արտադրաում է 600 մլն խմ գազ/օր, սակայն արտահանումը սահմանափակված է  ԱՄՆ և Եվրամիության կողմից մտցրած տնտեսական պատժամիջոցների պատճառով: Այդպիսով նրանք մտադիր են Թեհրանաին հարկադրաել հրաժարվել միջուկային ծրագրի իրագործումից, որը, ըստ Արևմուտքի, ուղղված է ատոմային ռումբի ստեղծմանը: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում