Գլխավոր Լրահոս

Իրանն ու Սիրիան $3,6 մլրդ-ի նավթի մատակարարումների գործարք են կնքել

Իրանն ու Սիրիան $3,6 մլրդ-ի նավթի մատակարարումների գործարք են կնքել

Իրանը համաձայնել է Դամասկոսին $3,6 մլրդ-ի նավթ մատակարարել պատերազմից ավերված Սիրիայում ներդրումներ իրականցնելու իրավունքի դիմաց, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական SANA պետական գործակալությունը։

«Սիրիային $3,6 մլրդ-ի վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 29-ին Թեհրանում Իրանի և Սիրիայի Կենտրոնական բանկերի միջև»,- հաղորդում է գործակալությունը։

Գործարքը նախատեսում է, որ Դամասկոսը նավթային փոխառությունը կմարի «Սիրիայում իրանական տարատեսակ ներդրումների միջոցով»։ Ընդ որում՝ չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ ներդրումների մասին կարող է խոսք լինել։

«Ալ Ջազիրան» նշում է, որ Սիրիայում նավթի արդյունահանումը պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ կանգնել է։

Այս տարվա մայիսին Սիրիայի նավթի նախարար Սուլեյման Աբասը խոստովանել էր, որ իր երկիրը, որը մինչև վերջերս ինքն էր էներգիա արտահանում, այժմ ստիպված է ներկրել նավթ և այլ ապրանքներ։

«Ալ Ջազիրան» նշում է, որ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տարածաշրջանային հիմնական հովանավորն է։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, 1,5 մլն մարդ փախստական է, 4 մլն մարդ՝ ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում