Գլխավոր Լրահոս

Կրեմլը՝ բիզնես կառույցի վերածվելիս

Կրեմլը՝ բիզնես կառույցի վերածվելիս

Նման քաղաքականության և վարկի պայմաններում շատ շուտով Ռուսաստանին կմնան միայն բիզնես-գործընկերներ, որոնք մի օր կծեծեն Մոսկվայի դռները՝ խնդրելով չեզոք մնալ, ասենք՝ Չեչնիայի կամ Դաղստանի հարցում:

Օգոստոսի սկզբին Մոսկվա էր ժամանել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, սաուդյան արտաքին քաղաքականության և հետախուզության համակարգող Բանդար բին Սուլթանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպման հետ կապված լուրերը հեղեղեցին համաշխարհային լրատվական գործակալությունները պատվիրակության՝ Մոսկվայից մեկնելուց հետո: Լուրերից մեկի համաձայն՝ սաուդյան պատվիրակությունը համոզել էր Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել Սիրիա զինված ներխուժման մասին որոշման վրա: Խոսվում էր Մոսկվային արված առաջարկի մասին՝ 15 մլրդ դոլարի զենքի գնում, Պարսից ծոցից Եվրոպա գնացող էներգետիկ ծրագրերի խոչընդոտում, երաշխիքներ, որ Սիրիայում հաստատվելիք նոր ռեժիմի պայմաններում Դամասկոսից Հյուսիսային Կովկաս թափանցող ծայրահեղական խմբեր չեն գա: «Ռոյթերզը» տվել էր այս ինֆորմացիան՝ հղում կատարելով արքայական ընտանիքի մտերիմներին, իսկ արդեն հաջորդ օրը «Ֆրանսպրեսը», հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդեց, որ Մոսկվան հրաժարվել է Էր-Ռիյադի առաջարկած գործարքից:

Ես կուզենայի կենտրոնանալ ոչ թե Ռուսաստանի՝ առաջարկին համաձայնության կամ մերժման վրա, այլ ընդհանրապես՝ փաստի: Օտար երկրի առաջնորդներից մեկը հստակ կաշառքի առաջարկով գալիս է ծեծում Մոսկվայի դռները, որպեսզի վերջինս դավաճանի իր աշխարհաքաղաքական շահերը և դաշնակցին Մերձավոր Արևելքում: Իսկ Ռուսաստանն արդեն ստեղծել է այդ կերպարը՝ իր ռազմավարական դաշնակից Հայաստանի թշնամուն վաճառելով կարևորագույն զինատեսակներ և հայտարարելով, որ դա բիզնես է: Եթե Մոսկվան վաճառում է Հայաստանին, ինչո՞ւ չպետք է վաճառի Սիրիային: Ահա տրամաբանությունը, որ սաուդյան արքայազնին արաբական տաք անապատներից բերել էր հյուսիս:

Նման քաղաքականության և վարկի պայմաններում շատ շուտով Ռուսաստանին կմնան միայն բիզնես-գործընկերներ, որոնք մի օր կծեծեն Մոսկվայի դռները՝ խնդրելով չեզոք մնալ, ասենք՝ Չեչնիայի կամ Դաղստանի հարցում:

Photo: wikipedia.org

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում