Google Maps-ը «պատռել է» ադրբեջանական դրոշը

Google որոնողական համակարգը հերթական տհաճ անակնկալն է մատուցել Ադրբեջանին: Այսպես՝ Google Maps-ի մշակած՝ Բաքվի հրապարակում երկրի դրոշի 3D մոդելը պատռված է պատկերված, հաղորդում է APA գործակալությունը:
«Այս խնդրի լուծման համար ինտերնետ օգտատերերին կոչ ենք անում բողոք հայտնել Google ընկերությանը», - հայտնել են Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, հաղորդում է APA-ն։
Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը խնդիրներ է ունենում Google-ի քարտեզային ծառայության հետ: Օրինակ՝ անցյալ տարի Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ քարտեզում Բաքվի պողոտաներից մեկի անվանումը հայերեն էր գրված եղել։ Այս անգամ տեղի ունեցածը ադրբեջանական կողմը «հերթական սադրանք» է որակել։
Տեղադրություն
Civilnet










