Գլխավոր Լրահոս

Հայկական կոնյակը՝ ռուսական արգելքին սպասելիս

Հայկական կոնյակը՝ ռուսական արգելքին սպասելիս

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանում հիմնական հարվածի տակ են հայտնվելու հայկական խմիչքները:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ի շարունակություն ուկրաինական շոկոլադների ներկրման արգելքի, Ռուսաստանը առանց բացառության սառեցրել է ուկրաինական բոլոր ապրանքների ներմուծումը՝ դրանք մտցնելով ռիսկային ապրանքների ցանկի մեջ: Նման վիճակը կարող է շարունակվել շաբաթներ, անգամ ամիսներ: Ենթադրվում է, որ նման քաղաքականության պատճառով Ուկրաինայի տնտեսությունն այս տարվա երկրորդ կիսամյակում կկրի 2-2,5 մլրդ դոլարի վնաս:

Սա այն գինն է, որ Ուկրաինան վճարում է ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի կնքումով և հրաժարվում Եվրասիական միությանը միանալու գաղափարից: Սա նաև զգուշացում է նման վարք որդեգրած Հայաստանին և Մոլդովային: Ռուսաստանն առաջին անգամ չէ դիմում նման քայլերի, Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ Մոսկվան արգելեց վրացական գինիների և հանքային ջրի ներմուծումը:

Որևէ կասկած չպետք է ունենալ, որ հայաստանյան արտադրողները նույնպես կանգնելու են նմանատիպ խնդրի առջև: Ժամանակ շատ չէ մնացել, լավագույն դեպքում՝ մի քանի ամիս: Հիմնական հարվածի տակ են հայտնվելու խմիչքներ արտադրողները: Ժամանակն է, որ հայկական այս ընկերություններն ինտեսիվորեն զբաղվեն նոր շուկաների որոնմամբ: Պետք է ակտիվացնել աշխատանքները մասնավորապես Ուկրաինայում, Միջին Ասիայի մի շարք երկրներում, Բելառուսում, որտեղ կան ռուսականին նման շուկաներ, բնակչությունը լավ հիշողություններ ունի հայկական խմիչքների մասին, տարածված է օղու և կոնյակի օգտագործումը: Հետաքրքիր կարող են լինել նաև ռուսական մեծ համայքներ ունեցող եվրոպական քաղաքները, ինչպես նաև այն պետությունները, որտեղ ռուսներն ամենաշատն են գնում հանգստանալու:

Սրա համար հարկավոր է Եվրոպայի տարբեր երկրներում և քաղաքներում ունենալ առևտրային ներկայացուցիչներ, որոնք հիմնականում կզբաղվեն հայկական արտադրանքի համար նոր շուկաների որոնմամբ: Սա լրացուցիչ ծախսեր կպահանջի հայ արտադրողներից, սակայն դրա բացակայությունն ավելի ծանր կլինի տնտեսության համար, եթե Ռուսաստանը սկսի մեզ հետ վարվել այնպես, ինչպես Ուկրաինայի հետ: Դրա համար նույն պատճառներն առկա են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում