Գլխավոր Լրահոս

Իրանը սպառնում է հարվածել Իսրայելին Սիրիայի վրա հարձակման դեպքում. New York Times

Իրանը սպառնում է հարվածել Իսրայելին Սիրիայի վրա հարձակման դեպքում. New York Times

New York Times հեղինակավոր պարբերականը «Իրանը սպառնում է հարվածել Իսրայելին Սիրիայի վրա հարձակման դեպքում» վերնագրով հոդված է հրապարակել, որում վերլուծում է սիրիական հակամարտության շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը և  անդրադառնում այդ հարցում Իրանի դիրքորոշմանը: Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև:

Իրանցի օրենսդիրներն ու հրամանատարները հանդես են եկել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված նախազգուշացնող հայտարարություններով այն մասին, որ Սիրիայի դեմ ռազմական հարվածը կհանգեցնի Իսրայելի դեմ պատախան «կատաղի» հարվածի:

Նախազգուշացումն արվել է ի պատասխան նրա, որ արևմտյան պետությունները պատրաստվում են ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում՝ պնդելով, որ անհերքելի ապացույցներ ունեն առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենք է կիրառել: Ասադը ըննդիմադիրներին մեղադրել է իրեն տապալելու նպատակով նմանատիպ զենք կիրառելու մեջ:

Իրանը, որը Իրաքի կողմից ենթարկվել էր քիմիական գրոհի 1980-ականներին 8-ամյա պատերազմի ժամանակ, սիրիական կառավարության հավատարիմ դաշնակիցն է: Իրանը սիրիական հակամարտության համար մեղադրում է Իսրայելին՝ հայտարարելով, որ վերջինս ձգտում է տապալել Ասադի վարչակարգը:

«Սիրիայի դեմ ամերիկյան ռազմական հարձակման դեպքում տարածաշրջանի հեղափոխականների զարյույթի կրակը կուղղվի սիոնիստական ռեժիմի դեմ», - կիսապաշտոնական Fars գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի ազդեցիկ անդամ Մանսուր Հաքիքատպուրը:

Միևնույն ժամանակ Իրանը քիմիական զենքի հարցում մշատպես ունեցել է բարոյական բարձր կեցվածք՝ խստորեն դատապարտելով զենքի այդ տեսակի կիրառումը:

«Եթե ապացուցվի, որ Ասադի կառավարությունը նման զենք է օգտագործել, իրանական առաջնորդների համար դժվար կլինի իրենց ժողովրդին բացատրել, թե ինչու են աջակցում Սիրիայի նախագահին», - գրել է New York Times-ը:

Բազմաթիվ վերլուծաբաններ հակված են մտածելու, որ Սիրիան Իրանում փոփոխությունների խոչընդոտ է: Կոշտ քաղաքականության կողմնակիցները վստահ են, որ Սիրիայի դեմ հարվածը պատերազմական գործողություն է Իրանի դեմ և մատնանշում փոխօգնության մասին պայմանագիրը, որով երկու պետությունները պարտավորվել են պաշտպանել միմյանց երրորդ կողմի հարվածի դեպքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում