Ռուսաստանի և Իրանի նախագահները իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսզրույցի ժամանակ սկզբունքայնորոն անթույլատրելի են համարել քիմիական զենքի կիրառումը` ում կողմից էլ դա լինի, հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին հատուկ ուշադրության են արժանացրել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Սիրիայում արտաքին ռազմական միջամտության կոչերի հետ կապված նրանք ընդգծել են բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցով իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը»,-նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Civilnet











