Գլխավոր Լրահոս

Իրանը միացել է սիրիական քիմիական զենքը միջազգայնորեն վերահսկելու առաջարկին

Իրանը միացել է սիրիական քիմիական զենքը միջազգայնորեն վերահսկելու առաջարկին

Իրանն աջակցել է Ռուսաստանի՝  Սիրիայի քիմիական զենքի ամբողջ զինանոցը միջազգային վերահսկողության տակ փոխանցելու նախաձեռնությանը Դամասկոսի դեմ ռազմական օպերացիան կանխելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին:

«Իրանը ողջունում է նախաձեռնությունը, որը միտված է ցանկացած ռազմական գործողությունների կանխարգելմանը: Ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը զերծ մնա զանգվածային ոչնչացման զենքից: Այս ջանքերը պետք է ուղղված լինեն նաև քիմիական զենքին, որին տիրապետում են սիրիական ընդդիմադիր ուժերը», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Մարզիեհ Աֆխամը:

Սեպտեմբերի 9-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսին կոչ էր արել քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության տակ, համաձայնության գալ զինանոցի ոչնչացման շուրջ և միանալ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Սիրիայի իշխանություններն ընդունել էին այդ առաջարկը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաքրքրվածություն է ցուցաբերել Ռուսաստանի առաջարկի հանդեպ:

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում