Գլխավոր Լրահոս

Արմյանսկի աբրազավանիով չուշկաները

Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ռուսերենի ամրապնդման ուղղությամբ: Ռուս պաշտոնյան նշել է, որ ռուսերենը Մաքսային/Եվրասիական միության պաշտոնական լեզուն, և դրան Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում հարկավոր կլինի ամրապնդել ռուսերենի դիրքերը: Սա նշանակում է Մաքսային միության ամբողջ տարածքում ռուսական մշակույթի գերակա դիրք: Մաքսային միության անդամ Ղազախստանում, Ղըրղըզստանում և Բելառուսում ռուսերենը վաղուց պետական կամ պաշտոնական լեզու է:

Չի բացառվում, որ Սահամանդրության ապագա բարեփոխումների ժամանակ համապատասխան հանձնաժողովը ՀՀ մայր օրենքում նման մի հոդված էլ նախատեսի, մոտովորապես այսպիսի խմբագրմամբ. «ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, իսկ պաշտոնականը՝ ռուսերենը»:  Նման հոդվածի պաշտպանությամբ, վստահաբար, հանդես կգա երևանյան մտավորականության մի զգալի հատվածը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իշխանական և ավանդական զանազան կուսակցություններ: ՀՀ նախագահը մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում կվստահեցնի, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել, և ռուսերենը Հայաստանի պաշտոնական լեզու դարձնելն իր մանկության երազանքն է:

Վիկտոր Կրիվոպուսկովը հայ ժողովրդի բարեկամն է, Արցախի մասին մի քանի գրքերի հեղինակ: Եվ ինչպես հայ ժողովրդի ռուս բոլոր բարեկամները, որոնք տարբեր ռուսական լրատվամիջոցներով միացել էին Հայաստանի դեմ ուղղված շանտաժին, Կրիվոպուսկովը նույնպես ստանձնեց կայսերական գործակալի դերը:

Վերպետական կառույցը, որտեղ դոմինանտ է միության անդամներից մեկը, և որի պետական լեզուն միության միակ պաշտոնական լեզուն է, ոչ այլ ինչ է, քան կայսրություն:

Մաքսային միությունն էլ Ռուսական կայսրության նոր դրսևորումն է ժամանակակից անունով, որի նպատակը Ռուսաստանի հարևանությամբ ապրող ժողովուրդներին մեկ պետական կառույցի մեջ միավորելն ու ռուսականացնելն է: Ռուսականացում ամեն մակարդակում, և դրանցից ամենասարսափելին՝ կրթական ու մշակութային մակարդակում: Շատ քիչ ժամանակ կպահանջվի, երբ սեփական մշակույթի ու լեզվի թերագնահատումը կթափանցի կենցաղ, և կրկին կհայտնվեն «արմյանսկի աբրազավանիով չուշկաները», ինչպես խորհրդային տարիների Ստեփանակերտում:

Ռուսերեն իմանալը, ռուսական կրթություն ունենալը կհամարվի առավելություն, իսկ հայերենը կմնա մարգինալ մտավորականության և դիսիդենտների հետ նույնացվող հայրենասեր քաղաքացիների հաղորդակցության լեզու, որը գուցե օգտագործվի նաև ներքին գրագրության մեջ:

Մեր շուրջն առաջանում/վերածնվում են կայսրություններ՝ կլանելով մեզ: Եվրոպացիները ֆրանսիացիներից, գերմանացիներից, ռումիններից, բուլղարներից, պորտուգալացիներից և մյուսներից փորձում են նոր ազգ կերտել՝ եվրոպացի ազգ: Նապոլեոնը, Հիտլերը չկարողացան Եվրոպայի ժողովուրդներին մեկ կայսրության մեջ միավորել և դարձնել ֆրանսիացի կամ գերմանացի, հիմա եկել է ժողովուրդներից նոր, եվրոպացի ազգ կերտելու ժամանակը:

Ռուսները ժամանակ առ ժամանակ փորձում են հարևան ժողովուրդներին վերածել ռուսաստանցիների՝ պարտադրելով իրենց մշակույթն ու լեզուն: Մենք էլ դարեր շարունակ կենացումահու պայքար ենք մղում նոր ազգերի մաս չկազմելու կամ կայսրությանը չձուլվելու համար: Մշտնջենական գործընթաց, որին հայության շատ սերունդներ են ականատես եղել: Հերթը, հիմա, մեզ է հասել…

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում