Գլխավոր Լրահոս

Վերաբնակեցման հուսահատ փորձեր

Հետխորհրդային տարիներին հայրենադարձության և վերաբնակեցման հարցը հուզել է ոչ միայն հայերիս: Ղազախստանը հաջողությամբ իրականացրել է հայրենադրաձության ծրագիր, որով հաջողվել է մոտ 1 միլիոն ղազախ (օրալման- ղազախերենից՝ հայրենադարձ, վերադարձող)  հարևան երկրներից բերել պատմական հայրենիք: Խորհրդային տարիներին, 1920-30-ական թվականներին բռնի կոլեկտիվացումից և սովից հարևան Չինաստան, Մոնղոլիա, Հնդկաստան, Աֆղանստան և այլ երկրներ փախած ղազախների սերունդներն այսօր հնարավորություն ունեն Աստանայի վարած քաղաքականության արդյունքում վերադառնալ պապերի երկիր: «Հայրենակիցներ» դաշնային ծրագրով Ռուսաստանը հետխորհրդային երկրների բնակչության հաշվին լուծում է սեփական ժողովրդագրական խնդիրները: ԽՍՀՄ փլուզումից հետո Գերմանիան, Իսրայելը, Հունաստանը, Լեհաստանը ձեռնամուխ եղան խորհրդային երկրներում բնակված էթնիկ գերմանացիների, հրեաների, հույների, լեհերի հայրենադարձության և ադապտացիայի կազմակերպմանը պատմական հայրենիքներում: Սրանց մեծ մասը հաջողված ծրագրեր են՝ տպավորիչ թվերով:

1990-ականներին հայությունը նույնպես ձեռնամուխ եղավ Արցախի վերաբնակեցման ծրագրերին, սակայն արդյունքները մեզ մոտ այնքան էլ ոգևորիչ չեն:

Ներկայիս տարածքով Արցախի գոյատևման ամենակարևոր երաշխիքն այստեղ հնարավորինս շատ հայ բնակիչ ունենալն է: Այս պարզ ճշմարտությունը հատուկ պարզաբանման կարիք չունի: Արցախյան մի քանի կառավարություններ են խոսացել վերաբնակեցման անհրաժեշտության մասին, սակայն 90-ականներին սկսված գործընթացն այդպես էլ մնացել է 90-ականների մակարդակին, արդյունքում՝ վերաբնակեցման հիմնական ձեռքբերումները պատկանում են հետպատերազմյան առաջին տասնամյակին: Գլխավոր խնդիրը մնում է Արցախի թերբնակեցված շրջաններում բնակֆոնդի բացակայությունը:

Արցախի իշխող շրջանակներում վերաբնակեցումը միայն դեկլարատիվ գործընթաց է՝ Երևանում, Ստեփանակերտում և Սփյուռքում առկա որոշ մտահոգություններ ծածկելու համար: Արցախյան կառավարությունն ունի անարդյունավետության մեծ աստիճան, ինչից էլ բխում է  «քիչ մարդ՝ քիչ խնդիր» քաղաքականությունը: Այս տրամաբանությունը չի ենթադրում սոցիալական նոր պարտավորությունների ստանձնում կառավարության կողմից: Սրանից բացի գոյություն չունեն նաև ոչ պետական հիմնադրամներ և միություններ, որոնք կնպաստեին շոշափելի թվով վերաբնակիչների/հայրենադարձների հաստատմանն Արցախում: Էպիզոդիկ ծրագրերի այնուամենայնիվ կարելի է հանդիպել, այդ թվում՝ իշխանական շրջանակների կողմից: Դրանց թվում կարելի է հիշատակել պետական վիճակախաղի ծրագիրը, որի հաջողման դեպքում գումարի կեսը կուղղվի վերաբնակեցվող գոտում տների կառուցմանը: Խոսքը, լավագույն դեպքում, շուրջ երեք տասնյակ տների մասին է: Էական առաջընթաց վերջին տարիների ֆոնին…

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում