Գլխավոր Լրահոս

Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը, որը տևեց շուրջ մեկ ու կես ժամ:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից  դուրս եկավ միայնակ և չպատասխանեց լրագրողների հարցերին: Նա միայն նշեց, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ժամը 20:00-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար:

Երևանում դեկտեմբերի 12-ին անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդական մի շարք միություններ բողոքի ակցիա էին կազմակերպել հյուրանոցի դիմաց:   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում