Գլխավոր Լրահոս

Երևանից եկող գումարներն արդեն չեն հերիքում Արցախում

«Եթե Ռուսաստանը չի ամրանում այստեղ, ուրեմն ամրապնդվելու է Թուրքիան: Ի՞նչ է, դուք ուզում եք՝ Թուրքիա՞ն ամրապնդվի, թե՞ մոռացել եք 1915 թ-ը ... Ռուսաստանը, այո՛, պիտի ամրապնդվի, և ուրիշ ձև չկա...». «Գալա»-ի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նախագահի խոսնակը ի պաշտոնե արտահայտում է նախագահի կարծիքը:

Ողջունելով օտար տերության ամրապնդվելը տարածաշրջանում, հիանալով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումից՝ զարմանալիորեն Արցախի բարձրագույն իշխանությունը թաքուն երազանք ունի դառնալու մեծ տերության սուբյեկտ, որտեղ իրենց վերապահված կլինի վերակացուի դեր: Մոտովորապես այնպես, ինչպես Չեչնիայում: Չէ՞ որ Երևանից եկող գումարներն արդեն չեն հերիքում, հարկավոր են ավելի շատ գումարներ: Ո՞ւմ է պետք ինքնիշխանությունը, Սահմանադրությունը, որը նույնիսկ սահմանափակում է իշխանությանը կառչած լինելու ժամանակահատվածը: Պատվիրակիր ինքնիշխանությունդ մի խոշոր տերության (բնականաբար Ռուսաստանին, հո չե՞ք ուզում, որ թուրքերը գան մեզ ցեղասպանության ենթարկեն), նրանից տարեկան ստացիր հսկայական գումարներ, հարազատներիդ պատկանող կազմակերպություններից գնիր ծառայողական մեքենաներ, բացիր սրճարան, տաքսի ծառայություն, կառուցիր մեծ դղյակ, մսի շուկան դարձրու քո մենաշնորհը, շինարարական պատվերների մեծ մասն ինքդ կատարիր, ի վերջո, ունեցի՛ր քո սեփական պահեստապետերը:

Իսկ գուցե և ամեն ինչ շատ ավելի հստակ է: Գուցե Արցախում իշխանության է եկել օտարերկրյա գործակալների թիմը: Չէ՞ որ վերջիններս հանդես են գալիս միայն այդ օտար երկրի շահերի տեսանկյունից: Նույնիսկ այդ դեպքում, երբ այս նույն օտար երկիրը զանգվածային ոչնչացման զենք է վաճառում մեր թշնամուն:

Փաստը, որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ, ակնառու է: Դրա համար էլ իրենց անհարմար են զգում․․․ ու ողջունում այլ տերությունների մուտքը իրենց երկիր: Որովհետև իրենք միայն ենթակա կարող են լինել: Ցանկալի է նրա ենթական, ով իրենց անձնական երաշխիքներ և պահածո կտա: Որովհետև իրենք պահեստապետ էլ մնացել են:

Իսկ գուցե մեղքը մե՞րն է, որ թողեցինք երկիրը պահեստ դարձնեն…

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում