Գլխավոր Լրահոս

Արցախի անվտանգության լավագույն բանաձևը

Արցախի անվտանգության լավագույն բանաձևը
Տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվությունը, Պուտինի հայտարարությունները Հարավային Կովկասից դուրս չգալու և նախկին դիրքերին վերադառնալու մասին, առիթ տվեցին մտածելու, որ Ռուսաստանը ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ նաև Արցախում: Այդպիսի ցանկություն Ռուսաստանը միշտ է ունեցել, ընդհուպ մինչև ռուս վերջին զինվորի՝ Արցախից հեռանալուց հետո, երբ Ղարաբաղյան պատերազմում միջնորդություն անող Ռուսաստանի Դաշնությունն անընդհատ ցանկանում էր Արցախի տարածք խցկել իր զինվորներին՝ խաղաղապահ առաքելության անվան տակ: Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբեր առաջարկներում խոսվում է նաև Արցախում բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ Արցախի տարածքում որևէ օտարերկրյա ռազմական ներկայությանը հաջորդում են հայերի կոտորածները: Եվ բոլորովին նշանակություն չունի այդ զորքերը թուրքական են, ռուսական, թե անգլիական: Ռուսական ներկայությունն Արցախում 19-րդ դարից սկսած բերեց հայ մելիքական տների ոչնչացմանը, մահմեդական տարրի Արցախում ամրապնդմանը, հայ գյուղացիության աղքատացմանը, հայկական մի քանի ջարդերի և ի վերջո Արցախի բռնակցմանն Ադրբեջանին: Ռուսական կայսրության փլուզման ժամանակ, 1917թ., ի թիվս Թուրքիայի հետ ռազմաճակատը լքող ռուսական այլ զորամասերի,  Շուշիում տեղակայված ռուսական զորքի զինվորները նույնպես որոշում են մեկնել իրենց տները: Հայերի աղաչանք-պաղատանքը զորքի մնալու վերաբերյալ ոչինչ չի տալիս, ռուսները հայերին նույնիսկ զենք չեն թողնում, գնում են, Աղդամի մոտ ենթարկվում մահմեդականների հարձակումներին, նրանց թողնում իրենց զենքերը: Թե ինչ եղավ այնուհետև Շուշիի հայության հետ, քաջ հայտնի է: Կայսրության վերականգնումը նշանավորվեց ռուսների կողմից Արցախի և Նախիջևանի նվիրաբերմամբ: Իսկ ԽՍՀՄ վերջին տարիներին ռուսական զորքերն ակտիվորեն մասնակցեցին Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Հադրութի գյուղերի հայաթափմանը, իսկ այնուհետև թողեցին-գնացին՝ հսկայական զինամթերք թողնելով հակամարտող կողմերին, բայց առավելապես Ադրբեջանին: Առաջին աշխարհամարտի ժամանակ մեր տարածքներում հայտնված անգլիացիները խոչընդոտեցին հայկական զորքերի՝ Արցախին օգնության հասնելը: Գեներալ Անդրանիկ Օզանյանը ականջալուր եղավ անգլիացիներին և չմտավ Արցախ: Սեփական տարածքում օտարերկրյա ռազմական ներկայության այսպիսի «հարուստ» պատմություն ունեցող ժողովուրդը, բնականաբար դասեր է քաղել և մշակել սեփական անվտանգության լավագույն բանաձևը՝ Արցախի տարածքում կարող է լինել միայն հայկական զորք, մնացած զորքերը պետք է ոչնչացվեն՝ ինչ տարբերանշանով կամ մտադրությամբ էլ եկած լինեն: Սա հիանալի են հասկանում նաև Արցախի իշխանությունները, սա պետք է հասկացնել նաև Երևանի իշխանություններին: Վերջիններս պետք է լավ հասկանան, որ Արցախ օտարերկրյա զորք մտցնելու (կարևոր չի ինչ անունով՝ խաղաղապահ, սահմանապահ) առաջարկներին համաձայնություն տալով՝ ենթակա են ֆիզիկական ոչնչացման: Ով ով, բայց Երևանում նստածների մեծամասնությունը լավ գիտի, որ Արցախում այս ամենն իրագործելու պատրաստ ուժեր կան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում