Գլխավոր Լրահոս

Հաքերային հարձակման է ենթարկվել 300 հայկական կայք

Հաքերային հարձակման է ենթարկվել 300 հայկական կայք
Փետրվարի 26-ին` ժամը 6:00-ին, Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք, այդ թվում` Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am, Auto.am, 1tv.am-ը, Paap.am-ը: Այս կայքերի գլխավոր էջում տեղադրված են Խոջալուի դեպքերին առնչվող գրություններ: Mediamax.am-ը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը. «Հարգելի այցելուներ, Mediamax.am-ը և որոշ հայկական ինտերնետ կայքեր ժամանակավորապես անհասանելի են: Հարևան պետության հաքերներին հաջողվել է փոխել հայկական դոմենների DNS [Domain Name System-ՍիվիլՆեթ] հասցեները: Համապատասխան կառույցները խոստացել են արագ կարգավորել խնդիրը»: ՍիվիլՆեթի հետ զրույցում, պարզաբանելով հայկական կայքերի վրա կատարված հաքերային հարձակումը, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իրականում հաքերները ոչ թե կայքերն են կոտրել, այլ փոխել են դրանց հասցեները: «Պարզ ասած` եթե դուք ցանկանում եք մուտք գործել հայկական կայք և հավաքում եք համապատասխան հասցեն, հարձակման հետևանքով ձեր հարցումը ուղղվում է մեկ այլ կայք: Ադրբեջանական հաքերներին հաջողվել է DNS hijacking կատարել և վերաուղղել այցելուներին Ադրբեջանում գտնվող մի էջի վրա: Փաստացի, կայքերի վրա ազդեցություն չի եղել,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ որոշ կայքերի աշխատանքը արդեն վերականգնվել է: -DNS համակարգերն իներցիոն են, կամաց-կամաց են վերականգնվելու»։ ՍիվիլՆեթի տեղեկություններով` հարձակման են ենթարկվել այն կայքերը, որոնց DNS ծառայությունը մատուցում է «Արմենիան դեյթաքոմ քամփնին» (ADC): Ուշագրավ է, որ վերջինիս կայքը ևս անհասանելի է: «Սա արդեն չորրորդ փորձն է նույն բանը անելու: Մենք միշտ իրենցից մեկ քայլ առաջ ենք եղել, սակայն այս անգամ կարողացել են ավելի առաջ ընկնել: Մեր կայքը հատուկ ենք անջատել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ADC-ի կոմերցիոն տնօրեն Վահե խաչիկյանը` նշելով, որ մեկ ժամում խնդիրը կլուծվի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում