Գլխավոր Լրահոս

Արցախցի պատգամավորը պատրաստվում է մեկնել Քեսապ՝ հայերին պաշտպանելու

Քեսապի հայերին օգնելը Հայաստանի և հայերի արժանապատվության հարցն է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը: Բադասյանը հանդես է եկել Քեսապի հայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ:

«Դա պետք է կազմակերպվի այնպես, ինչպես 1990-1993 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ էր, ինչպես տարբեր պետություններում ապրող հայերը եկան և այստեղ պաշտպանեցին մեզ: Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները եկան և իրենց մարտական փորձը փոխանցեցին մեզ, և այժմ մենք պատրավոր ենք մեր փորձը օգտագործել և օգնել նրանց»,- ասաց Բադասյանը` նշելով, որ քեսապցիների պաշտպանության կազմակերպումը զուտ տեխնիկական խնդիր է:

Պատգամավորն անձամբ պատրաստ է գլխավորել Քեսապի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր։

«Ինչու դա ես չէի ասում Հալեպի, Բեյրութի պարագայում, որովհետև այդ գործողությունները տարբեր պետությունների միջև եղած հակասությունների արդյունք էր, որտեղ պայթող արկի տակ ապրում էին և՛ արաբները, և՛ հայերը, և՛ մյուս ազգերը: Այս պարագայում կոնկրետ գործողություններն ուղղված են հայերի, Հայաստանի, հայության արժանապատվության դեմ»,- ասաց Բասասյանը` կոչ անելով Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին, հատկապես նրանց,  ովքեր պատերազմական փորձ ունեն, միանալ Քեսապի հայության պաշտպանությանը։

Բադասյանը, անդրադառնալով հարցին, թե որտեղից են պատրաստվում ձեռք բերել զենք-զինամթերք պաշտպանությունը կազմակերպելու համար, նշեց, թե զինամթերքի հարցը զուտ տեխնիկական խնդիր է և այն կարելի է գտնել հենց Սիրիայում:

Նա ասաց, որ մարտի 25-ին պատրաստվում է դիմել Հայաստանում Սիրիայի դեսպանատուն` այդ երկիր մեկնելու թույլտվություն ստանալու համար:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում