Գլխավոր Լրահոս

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառ այլևս չկա․ Արա Այվազյան

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառ այլևս չկա․ Արա Այվազյան

Այլևս պատճառ չկա, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շրջափակում կիրառի․ փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Մի կողմից տեսնում ենք Կարսի զորավարժությունները, մյուս կողմից՝ մեսիջներ Թուրքիայի կողմից»,- խորհրդարանում ասաց Արա Այվազյանը։ 

«Ես կարծում եմ՝ մեսիջները շատ կարևոր են, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ժամանակն է, որ ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ նախևառաջ գործողություններով։ Թուրքիան միջազգային հանրության ներքո հետզհետե պիտի վերադառնա բնականոն գործընթացի․ այլևս պատճառ չկա ՀՀ նկատմամբ կիրառել շրջափակումը»,- նշեց արտգործնախարարը՝ ավելացնելով, որ արցախյան հակամարտության ստատուս քվոն փոխվել է ուժի միջոցով։ 

Այվազյանը նշեց, որ «այս պահին որևէ գործընթաց չկա, բայց Հայաստանի Հանրապետությունը գործուն ջանքեր է գործադրելու, որ իր անմիջական շրջապատը լինի անվտանգ»։ Նա նաև շեշտեց՝ առաջնայինը ՀՀ-ի և Արցախի շուրջ դեէսկալացիայի մթնոլորտի ամրապնդումն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում